1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կառավարություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը (International Volunteer Day):

Կամավորները մարդիկ են, որոնք իրենց ազատ ժամանակը ծախսում են հանուն հանրության բարօրության: Նրանց գործունեության ոլորտները բազմաթիվ են եւ տարատեսակ: Օրինակ՝ հանրային վայրերի մաքրություն, սոցիալական արշավների պաստառների կամ թռուցիկների տարածում, հայրենի քաղաքով էքսկուրսիայի կազմակերպում, միջազգային մարզական մրցույթների ժամանակ թարգմանություն եւ այլն:

Ըստ Calend-ի, կամավորներն օգնում են նաեւ մանկատների եւ ծերանոցների անձնակազմին, օգնության են հասնում աղետների հետեւանքների վերացման գործում: