Հունաստանի խորհրդարանը դեկտեմբերի 6-ի գիշերը ընդունել է 2016 թ. պետական բյուջեն: Անհրաժեշտ 151 ձայնի դեպքում 300 պատգամավորներից բյուջեի նախագծին «կողմ» են քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունների (ՍԻՐԻԶԱ ու «Անկախ հույներ») 153 պատգամավորները: Դեմ են քվեարկել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Քվեարկությունը անվանական էր:
Բյուջեի հիմնական ցուցանիշները համաձայնեցվել էին միջազգային վարկատուների քառյակի հետ ( Եվրամիություն, Եվրոպական կենտրոնական բանկ, րժույթի միջազգային հիմնադրամ ու Եվրոպական կայունության մեխանիզմ): Հունաստանում քվեարկության նախօրեին համընդհանուր գործադուլ էր հայտարարված, բողոքի բազմահազարանոց ցույց էր կազմակերպվել՝ ընդդեմ բյուջեի ընդունման:
Բյուջեին առաջնորդվում է նրանով, որ 2015 թ. տնտեսության անկում չի լինելու: Այս տարի ՀՆԱ-ն ակնկալվում է 175 658 մլրդ եվրոյի չափով, իսկ 2016 թ՝ 174.438 մլրդ եվրոյի չափով:
Ֆինանսների նախարարությունը հույս ունի 2016 թ. բյուջեն համալրել առաջնային պրոֆիցիտով՝ 3 123 մլրդ եվրոյի չափով: Պետական պարտքը 2015 թ. 316 503 մլրդ եվրոյից աճելու է 11.1 մրդ եվրոյով ու 2016 թ. հասնելու է 327 603 մլրդ եվրոյի: Տոկոսային հարաբերակցությամբ պետական պարտքը կազմելու է 180.2 տոկոս այս տարի ու 187.8 տոկոս գալիք տարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























