Հնդկաստանում հերթական խոշոր վթարն է եղել. հյուսիս արեւմտյան Ռաջաստան նահանգում գերբեռնված պիկապի ու կայանած բեռնատարի բախման հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել:
Պիկապը բախվել է կայանած բեռնատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում 11 կին, հայտնում է Gazeta –ն վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Չորս մարդ էլ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: 16 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Պիկապում գտնվում էին հերթափոխից տուն վերադարձող աշխատողներ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհվածների ընտանիքներին 50 հազար հնդկական ռուփիի չափով փոխհատուցում կվճարեն:



























