Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում ոստիկանները փողոցում կրակ են բացել 3 անցորդների վրա։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Նուսայբինում, որտեղ 5-րդ անգամ փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, ոստիկանական «Կոբրա» տիպի զրահամեքենայից կրակահերթեր են արձակվել փողոցով անցնող 3 քաղաքացիների վրա, որոնցից 2-ը մահացել են։

Սպանվածներին ու վիրավորվածներին մոտենալ ցանկացողների վրա ոստիկանները եւս կրակ են բացել։

Նշենք, որ փողոց դուրս գալու արգելքի ժամանակ ոստիկանները կրակում են ցանկացած շարժվող կետի վրա։ Փողոց դուրս գալու արգելքը պատճառաբանում են ահաբեկիչներին վնասազերծելու մտադրությամբ։