Նյու Յորքից Մումբայի ուղեւորվորվող ինքնաթիռն ուղեւորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ին Air India ավիաընկերության Boeing-777 օդանավի հրամանատարը հաղորդել է ուղեւորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին: Որոշվել է հոսպիտալացնել ուղեւորին:

Մինչ վայրէջքն ուղեւորը կոմայի մեջ է ընկել: Նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Նշվում է, որ ուղեւորը 1981 թվականին ծնված Հնդկաստանի քաղաքացի է: