Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 7-ին Մոսկովյան բորսայում 43 կոպեկով աճել է եւ կազմել 68.57 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 46 կոպեկով եւ կազմել 74.56 ռուբլի։ Ռուբլին արտաքին իրադրության պատճառով թուլացնում է իր դիրքերը։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի արժեքը 43 դոլարից նվազել է, հայտնում է Lenta-ն։

Դեկտեմբերի 4-ին ռուբլին որոշակի ճնշման էր ենթարկվել, քանի որ ՕՊԵԿ անդամ երկրները բարձրացրել էին արդյունաբերական քվոտան մինչեւ օրական 31.5 մլն բարելի։ Դրանից հետո Brent տեսակի  նավթն էժանացել էր 44.64 դոլարով եի կազմել 42,76 դոլար մեկ բարելի դիմաց։