ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում սիրիական բանակի սպառազինությունների պահեստին, ինչի հետեւանքով զոհվել է սիրիական բանակի 4 զինվոր, եւս 16-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի ազգային աշխարհազորայինների շրջանում իր աղբյուրները։
«Ավիահարվածը հասցվել է Դեր Զոր նահանգի Սիրիայի բանակի սպառազինությունների պահեստին։ Ըստ մեր տեղեկությունների՝ զոհվել է 4 զինծառայող, վիրավորել՝ 16-ը։ Վնասվել է 2 տանկ։ Այստեղ աշխատել է միջազգային կոալիցիան»,- ասել է գործակալության զրուցակիցը։




























