Սիրիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ բողոքի նոտա է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից Դեյր Զորում սիրիական բանակի օբյեկտների ուղղությամբ հարվածների առիթով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդագրություններ էին հրապարակվել, որ սիրիացի 4 զինծառայողներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարձակման հետեւանքով:

«Ավիահարվածը հասցվել են Դեյր Զորում սիրիական բանակի զինամթերքի պահեստի ուղղությամբ: Մեր տվյալներով, 4 զինծառայող զոհվել է, 16-ը՝ վիրավորվել: 2 տանկ է վնասվել: Այստեղ գործում էր միջազգային կոալիցիայի ավիացիան»,- ՌԻԱ Նովոստիին հաղորդել է սիրիական ազգային ապստամբության աղբյուրը: