Եվրախորհրդարանի զեկույցի համաձայն, ահաբեկիչների կողմից ահաբեկչական գործողությունների իրականացման համար ԵՄ են ներմուծվել քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային նյութեր  (CBRN),  տեղեկացնում է  Daily Star-ը:

«Մենք գործ ունենք շատ լուրջ եւ լավ սպառազինված միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, որը ներկայումս ակտիվորեն աշխատում է Եվրոպայում: Դա իրենից լրջագույն ահաբեկչական վտանգ է ներկայացնում, որի հետ Եվրոպան երբեւէ  բախվել է վերջին   10 տարվա ընթացքում», - ասել է Եվրամիության իրավապահ մարմնի` Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուայնռայթը, տեղեկացնում է  RT-ն:

Փորձագետների կարծիքով, եվրոպական երկրների կառավարություններն ու իրենք` եվրոպացիները պիտի ամեն ինչ անեն նախապատրաստվելու հնարավոր ահաբեկչական գործողությունների, չնայած այն բանին, որ տվյալ պահին ծայրահեղականների կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման ռիսկը բարձր չէ: 

Ինչպես տեղեկացնում է Metro թերթը, զեկույցում ասվում է նաեւ, որ ահաբեկիչները   տարբեր երկրներից հավաքագրում են այնպիսի գիտնականների, որոնք կարող են այս կամ այն տեսակի զենք ձեռք բերել, այդ թվում նաեւ` Իրաքում եւ Լիբիայում:  

«Բացի այդ, Եվրոպայում շատ մարդիկ են ապրում, ովքեր համակրում են ահաբեկիչներին: Դա մեծացնում է ԵՄ-ում նման գրոհի հավանականությունը», - զեկույցի տեքստն է մեջբերում պարբերականը: 

Ինչպես նշվում է, զեկույցը նախապատրաստվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների շարքից հետո: