Ճանապարհատրանսպորտային երթեւեկության խախտման համար տուգանքները գնում են իշխանությունների գրպանը, այնինչ պիտի տրամադրվեն ժամանակակից պաշտպանական տեխնիկայի գնմանը: Այդ մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում ասել է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի քննարկմանը:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացրած օրենքն առաջարկում է ուսանողների եւ երիտասարդության օրը նշել մայիսի 16-ին:
«Այդ գումարով կարելի է այնպես անել, որպեսզի մեր երիտասարդությունը սահմանին չզոհվի: Որ նրանք ոչ միայն երջանիկ երիտասարդություն ունենան, այլեւ` պաշտպանված կյանք», - ասել է Փոստանջյանը: Իսկ այդ փողը գնում է իշխանության վերնախավի եւ նրանց մերձավորների գրպանը, հավելել է նա:




























