Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը եւ խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Ռաֆայել Ա.-ն հաղորդում է տվել, որ վստահված անձ Դավիթ Ս.-ն դիտավորյալ հարվածել եւ կոտրել է իրեն պատկանող տեսախցիկը:

Դավիթ Ս.-ն հերքել է տեսախցիկը կոտրելու հանգամանքը:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: