Լատվիայի վարչապետ Լայմդոտա Սթրաույուման դեկտեմբերի 7-ի առավոտյան հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից: Երկրի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը ընդունել է կառավարության հրաժարականը: Հրաժարականի մասին հայտարարելուց առաջ նախագահն ու վարչապետը հանդիպել էին:

Ինչպես հայտնում է «ՌԲԿ»-ն, վարչապետի հրաժարականի մասին լուրերը սկսել էին պտտվել վերջին ամվա ընթացքում, այն բանից հետո, երբ Սթրաույուման պնդել է, որ «Եդինստվո» կուսակցությունից իր կուսակից կապի նախարար Անրիյս Մաթիսը հրաժարական տա:

«Այսօր ես հայտնում եմ կառավարության հրաժարականի մասին: Անցել է որոշակի ժամանակահատված, կառավարությունը ընդունել է երկու պետական բյուջե, հաջողությամբ հաղթահարել է Լատվիայի նախագահությունը ԵՄ խորհրդում, ինչի մասին մենք առայսօր հաջող արձագանքներ ենք ստանում»,- ասել է Սթրաույուման, մեջբերում է ՏԱՍՍ-ը: