Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը սահամանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է, սակայն ոչ «այո» է քվեարկել, ոչ «ոչ»:
«Անվավեր եմ դարձրել քվեաթերթիկը, գրել եմ «եսիմ» քվեաթերթիկի վրա: Ես եւ «այո»-ի եւ «ոչ»- ի հետ համաձայն էի, դրա համար չուզեցա ոչ 100 տոկոս «այո» ասել, ոչ 100 տոկոս «ոչ»»,- այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:
Կարեն Քոչարյանը նշեց, որ չի կարծում՝ հանրաքվեից հետո քաղաքական զարգացումներ կլինեն:
«Առջեւում Նոր տարի է, եւ բնակչությունն ավելի շատ զբաղված է լինելու բդային ու անանասային գործերով, քան քաղաքական զարգացումներով»,- նշեց նա:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացեց: «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):



























