Սանկտ Պետերբուրգի Հյուսիսային նավաշինարանում գտնվող նավի պայթյունից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ քաղաքային վարչության ներկայացուցիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերանորոգվող նավի վրա առանց հրդեհի պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել արտասահմանյան նավի վրա։ «Ալժիրի ՌԾՈւ նավի վրա կանոնակարգման աշխատանքներ էին տարվում։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենա-կաթսայական սրահում»,- ասել է գործակալության զրուցակիցը։