«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած իր քաղաքական խորհրդի նիստում քննարկել է 2017թ. ԱԺ ընտրությունների նախապատրաստական հարցերը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ Քաղաքական խորհրդում ի պաշտոնե ընգրկված են Վարչության նախագահը, Վարչության անդամները, Տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահները, Կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարները:

Նիստին մասնակցել են Վարչության 8 անդամներ, ինչպես նաեւ տարածքային 10 կազմակերպությունների՝ Աբովյանի, Արմավիրի, Արտաշատի, Գյումրու, Նորատուսի, Ստեփանավանի, Երեւան քաղաքի Շենգավիթի, Նոր Նորքի, Կենտրոնի եւ Արաբկիրի ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները, վերահսկող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հարությունյանը: Նիստը վարել է Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է երկու նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը: Այնուհետեւ հաշվետվություններով հանդես են եկել տարածքային կբոլոր ազմակերպությունները՝ ներկայացնելով տարածքային կազմակերպությոինների կատարած աշխատանքները, խնդիրները, ինչպես նաեւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Վարչությունը քննարկել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրասական հարցեր: Որոշվել է, որ հունվարի 9-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ քննարկվելու են Կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքները, նախընտրական քարոզչության ռազմավարությունն ու մարտավարությունը: Նախատեսվում է քննարկել նաեւ Տարածքային կազմակերպությունների բյուջեների ձեւավորման սկզբունքները:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում ունի մեկ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը: