Կարելի է լինել ընդդիմադիր, սակայն չի կարելի թշնամի դառնալ եւ ծեծկռտուք հրահրել երիտասարդների շրջանում։ Այս մասին դեկտեմբերի 7-ի ՀՀ խորհրդարանում ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։
«Վամպիրությունից եւ ուրիշի էներգիան խմելուց բացի, ապագայի ուրիշ ոչ մի ռեսուրս չունեք։ Ժամանակին Դուք խոստումնալից երիտասարդ քաղաքական գործիչ էիք, մեկնել էիք ԱՄՆ կրթություն ստանալու։ Հիանալի է, ես միշտ կողմ եմ լավագույն ապագայի համար կրթություն ստանալուն։ Բայց Դուք սովորում եք, արտասահմանյան այցելությունների եք մեկնում, լուսանկարվում եք Սահակաշվիլիի հետ, իսկ ուսանողներին կոչ եք անում դասերի չգնալ։ Այսինքն՝ Դուք զրկում եք նրանց այդ լավագույն ապագայից։ Իսկ հետո Դուք նորից կմեկնեք, իսկ ուսանողներին կթողնեք կռիվների մեջ։ Մի՛ արեք այդպես»,- ասել է Աշոտյանը։




























