Մեր երկրի պրոբլեմը հանրապետականը չի, կարծում եմ՝ հանրաքվեն էլ ցույց տվեց, որ երկրի պրոբլեմը ընդդիմությունն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
« Երբ որ ընդդիմությունը իշխանությունից ավելի վատն է»,- հավելել է նա:
Հարցին, թե խոսքը նաեւ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՞ մասին է, ԿԳ նախարարն արձագանքելն է. «Այն ընդդիմությունը, որ փորձում էր խոչընդոտել «Այո»-ի քարոզարշավը, այն ընդդիմությունը, որ երկրի ապագան չէր տեսնում»:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):




























