Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ամանորյա տեսահոլովակ է հրապարակել։ Այն նվիրված է Rose des vents զարդերի նոր հավաքածուին։
Rose des vents (Քամիների վարդը) հավաքածուում ներկայացված են կախազարդեր, մեջքի զարդեր, ապարանջաններ՝ պատրաստված դեղին եւ վարդագույն ոսկուց, ադամանդից, մարգարտից, լաջվարդից, ծիածանաքարից, փոխանցում է Lenta-ն։
Հավաքածուի դեմքը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը։ Հավաքածուն կոչվել է մոդելավորող Քրիստիան Դիորի ամառանոցներից մեկի պատվին։




























