Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 150 տան մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 23-ամյա Անահիտ Ս.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի եւ 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Անահիտ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն:



























