Պաղեստինի ոստիկանությունը Հորդանան գետի Արևմտյան ափի գյուղերից մեկում՝ Պաղեստինյան ինքնավարության տարածքում գտնվող Հեւրոնից հարավ մի 35-ամյա տղամարդու է գտել, որին երկաթե կապանքներով շղթայված՝ 25 տարի պահել էին փարախում:
Ինչպես հայտնում է NEWSru Israel –ը՝ վկայակոչելով Maan գործակալությունը, տուժածը սահմանափակ հնարավորություններով մարդ է, որի հետ անմարդկային դաժանությամբ են վարվել:
Այդ տան մոտով անցնող ոստիկանը ինչ -որ կասկածելի բան էր նկատել նկուղային հարկում, որտեղ փարախն էր գտնվում: Ուշադիր նայելով՝ նա տեսել է մի շղթայված տղամարդու: Նա, օգնության կանչելով իր գործընկերներին, մտել է տուն ու ազատել պատանդին:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տուժածին շղթայել էին, երբ նա ընդամենը 10 տարեկան էր: Այդ տարիներին նա ստիպված է եղել ոչխարների ու հավերի հետ միասին նրանց կերն ուտել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տուժածին փոխանցել են հատուկ ծառայությունների: Նրա եղբորը ձերբակալել են՝ տուժածին ծաղրելու կասկածանքով:



























