Երեւանում ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնել ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաեւ երկրորդական, երրորդական, նաեւ բակային եւ ընդհանուր օգտագործման տարածքներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Նաեւ խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»,-ընդգծել է նա:
«Ձմռան ամիսներին օբյեկտների հարակից տարածքները ձյունից եւ սառույցից մաքրելու պարտավորության մասին մեկ անգամ եւս ծանուցեք տնտեսվարողներին: Երեւանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»,-հավելել է Տարոն Մարգարյանը:




























