Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կրկին վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ:
2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի ելույթի ընթացքում Զարուհի Փոստանջյան կիսաձայն զրուցում էր այլ պատգամավորների հետ: Երբ Գալուստ Սահակյանը դիտողություն արեց, Փոստանջյանն արձագանքեց. «Լավ չի չէ՞, որ խանգարում են»:
Սրան ԱԺ նախագահն արձագանքեց. «Բացի ձեզնից էս դահլիճում որեւէ մեկը չի խանգարում, բայց դուք էլ կամաց-կամաց կսովորեք ու կդաստիարակվեք, լուռ նստեք եւ թողեք պատասխանի», ապա դիմելով Պավել Սաֆարյանին՝ ասաց. «Շարունակեք, մի րոպեից կանցնի…»:




























