Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել հարկադրման հավասար պայմաններ ապահովել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Այս մասին ՀՀ ԱԺ-ում դեկտեմբերի 8-ին հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով հանրապետության 2016 թ. պետբյուջեի փոփոխված նախագիծը:
Նա շեշտել է, որ Կառավարությունը տնտեսական աճի դանդաղմանը հակազդելու նպատակով հարկաբյուջետային ընդլայնող քաղաքականություն է վարում: Սաֆարյանի խոսքով, բարենպաստ մթնոլորտը թույլ կտա ընդլայնել բյուջետային ռեսուրսների շրջանակը: Բյուջեում հարկային մուտքերն ակնկալվում են 1 տրլն 129 դրամի՝ (նոյեմբերի 2-ի դրությամբ բյուջեում ամրագրած փոխարժեքով 2.38 մլրդ դոլար) կամ ՀՆԱ 20.74 տոկոսի չափով:



























