Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի շատ արժանավոր թեկնածուներ ունի: Այդ մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, վարչապետի պաշտոնի հավակնորդի հարցը դեռեւս չի քննարկվել: «Այս պահին դեռ քննարկելու բան չկա, որովհետեւ ամեն ինչ կախված է ոչ միայն այս կամ այն մասնագետի անհատական հատկանիշներից, այլեւ նրանից, թե այդ պահին քաղաքական իրավիճակն ինչպիսին կլինի», - նշել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հավանության է արժանացել Սահմանադրության բարեփոխման նախագիծը, որի շրջանակում Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական ձեւի:




























