Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն լավագույնը չէր։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Նա նշել է, որ դեռեւս դժվար է ասել, թե որքան իրավախախտումներ են եղել։ «Ես հետեւել եմ որպես քաղաքացի, բայց թե կոնկրետ ինչ ծավալի խախտումներ են եղել, չեմ կարող ասել, որովհետեւ փաստեր չունեմ»,- հավելել է պատգամավորը։
Անդրադառնալով եվրոպացի դիտորդների կարծիքին՝ նա նշեց. «Ինձ համար ավելի կարեւոր է մեր քաղաքացիների կարծիքը։ Նույն այդ դիտորդները մնացած ընտրությունները գնահատել են որպես եվրոպական չափանիշներին համապատասխան։ Այդ պատճառով ես այստեղ նաեւ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում»։




























