Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների վրա ընտրախախտումների նույնիսկ ստվեր չպիտի ընկնի: Այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողներին ասել է   «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով, առայժմ պատասխան չկա այն հարցին, թե ինչ խախտումներ են արվել եւ ինչ ծավալով: Երբ այդ պատասխանները լինեն, հնարավոր կլինի ավելի կոնկրետ խոսել:   «Բայց այդ պատասխանները պիտի լինեն: Եթե նույնիսկ վաղը հայտարարեն, որ քվեարկությունն անցել է որոշ խախտումներով, այդպես չի կարելի: Կարեւորագույն փաստաթուղթը` սահմանադրությունը չի կարելի ընդունել նույնիսկ խախտման թեթեւ ստվերով», - ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին հավանության է արժանացել Սահմանադրության փոփոխության նախագիծը, որի շրջանակում Հայաստանը անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի: