Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնել է քաղաքականություն վերադառնալու իր ցանկության մասին: Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակի թողարկումը ազդարարված է դեկտեմբերի 9-10-ին:
«Ուզում եմ վերադառնալ քաղաքականություն: Ես այսօր (...) ինչ իմ ուժերում է, անում եմ (...): Շատ եմ օգնում մարդկանց, որոնց հետապնդում են Ուկրաինայում, որոնք արդեն մեկնել են, ասենք, Ուկրաինայի սահմաններից դուրս», — ասել է նա:
Յանուկովիչը պարզաբանել է, որ մինչ այժմ կապեր է պահպանում ուկրաինացի քաղաքական գործիչների հետ: «Նրանցից շատերն այսօր այնքան չեն ամաչում եւ այնքան չեն վախենում, որքան, պայմանականորեն ասած, մեկ տարի առաջ էր», — պարզաբանել է նա:
Ուկրաինացի նախկին առաջնորդը ընդգծել է, որ ուկրաինացի գործիչներն իրենց հարմարավետ են զգում, «երբ մենք հանդիպում ենք եւ հարցեր ենք քննարկում»:




























