Իրաքի հետ խնդիրները կարգավորելու համար Աամենամոտ ժամանակներս մեկնելու եմ Բաղդատ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայք ներխուժած թուրքական զորքերի հարցին, ասել է, թե Թուրքիան որեւէ մեկի հողի նկատմամբ աչք չունի։ «Մեր զինվորները մեկնել են այնտեղ՝ ԻՊ-ի դեմ պայքարում զինվորական ուսուցում ապահովելու համար։ Ամենամոտ ժամանակներս մեկնելու եմ Բաղդատ»,-ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ Իրաքի վարչապետը ժամանակ է տվել Թուրքիային՝ զորքերը երկրի տարածքից հեռացնելու համար։