Դեկտեմբերի 8-ին վախճանվեց ականավոր փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը, եւ ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին Երեւանի Սբ.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:




























