Աֆղանստանի անվտանգության ուժերը չեզոքացրել են 20 ժամ շարունակ Քանդագարի օդանավակայանը գրոհած ահաբեկիչներին։ Այս մասին հայտնում է «Փաժվոք» գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են օդանավակայանի վրա երեքշաբթի երեկոյան։ Սկզբում ահաբեկիչ մահապարտը պայթեցրել էր իրեն հյուրանոցի մոտակայքում։ Դրանից հետո մյուս ծայրահեղականները մտել էին դպրոցի տարածք եւ կրակ արձակել իրավապահների ուղղությամբ։ Հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 37 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























