Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու ժամկետները որոշելու պահանջը արհեստական է ու հակասում է միջազգային իրավունքին ու ժողովրդավարությանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Առայժմ մեր գործընկերները հակաահաբեկչական ներուժի ամբողջական համախմբումը պայմանավորում են Բաշար Ասադի հեռանալով ,- նշել է Լավրովը,- Որոշ նրբերանգներ կան .(նրանք) արդեն չեն պահանջում , որ նա բառացիորեն մեկ ակնթարթում անհետանա , այլ հնարավոր են համարում նրա մասնակցությունը անցումային քաղաքական գործըթնացին , բայց պարտադիր ուզում են տեսնել որեւէ ժամկետ , որից հետո նա արդեն չի կատարի իր լիազորությունները », փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահը բազմիցս արձագանքել է այդ գաղափարներին , մենք նման մոտեցումը արհեստական ենք համարում ու միջազգային իրավունքին , ժողովրդավարության սկզբունքներին հակասող»,- շեշտել է նախարարը:
«Եթե մենք բոլորս Վիեննայի գործընթացի շրջանակում ստորագրել ենք Սիրիայի ապագայի հարցը ինքնուրույն լուծելու՝ սիրիական ժողովրդի իրավունքը ճանաչելու անհրաժեշտության տակ , ապա հենց դրանով էլ պետք է առաջնորդվենք»,- հայտնել է նա:




























