Ահաբեկիչների դեմ միջուկային զենք օգտագործելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Այս մասին իտալական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե ոչ։ Նախագահն այդ մասին ասել է։ Ահաբեկիչների դեմ միջուկային զենք օգտագործելու կարիք չկա։ Նրանց հետ կարելի է պայքարել հասարակ միջոցներով։ Դա ամբողջովին համապատասխանում է մեր ռազմական ուսմունքին»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























