Ռուսական ավիացիան անցած մեկ օրում Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ 82 մարտական թռիչք է իրականացրել, որոնցից 32-ը՝ գիշերային ժամերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնումէ ՏԱՍՍ-ը:
«Անցած մեկ օրում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը 82 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայի արաբական հանրապետությունում ահաբեկիչների 204 օբյեկտների ուղղությամբ, որոնք գտնվում էին Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա ու Հոմս նահանգներում: Ընդ որում 32 թռիչքները ռուսական օդանավերը իրականացրել են գիշերային ժամերին»,- ասել է նա:
Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա գրոհում են «Սու 24 Մ», ու «Սու 34» ռմբակոծիչները, նաեւ «Սու 25 ՍՄ» գրոհիչները: Օդանավերի գործողությունների անվտանգությունը պաշտպանում է «Սու 30» կործանիչը: Մարտական առաջադրանքները կատարելուց հետո ռուսական ավիախմբի բոլոր օդանավերը վերադարձել են Հմեյմիմ ավիաբազա:




























