Նյու Յորքում՝ Մանհեթենի մայթերից մեկի վրա, մետրոյի օդափոխիչ ցանցավանդակներն հիմա անվտանգ են բարձրակրունկ կոշիկներով քայլելու համար։ Այս մասին հայտնում է UPI-ն՝ վկայակոչելով Metropolitan Transportation Authority ընկերությունը։
Ինչպես նշում է MTA-ն, ցանցավանդակները մշակվել են չսայթաքող նյութերից, իսկ այդ անցքերի լայնությունը կազմում է ընդամենը կես մատնաչափ՝ մոտ 1.27 սմ։ Նման ցանցավանդակների շնորհիվ բարձրակրունկ կոշիկներով կարելի է քայլել անվտանգ եւ երջանիկ, ասել են ընկերությունից, փոխանցում է Gazeta-ն։
Դեռեւս հայտնի չէ, թե պատրաստվում է արդյոք MTA-ն փոխել նաեւ մյուս օդափոխիչ ցանցավանդակների դիզայնը, փոխանցում է New York Daily News-ը։




























