Բրիտանացի հրուշակագործ Ջուլիետա Սիրսը, որը հիմնադրել է Fancy Nancy փուռը, առաջիկա Ծննդյան տոնին ընդառաջ ուտելի սվիտեր է ստեղծել: Սվիտերը զարդարված է կարմիր քթով տոնական եղջերուի պատկերով եւ մոտ 19 կգ է կշռում: Նման անսովոր սվիտերի ստեղծման վրա Ջուլիետան 50 ժամ է ծախսել:
Սվիտերի հիմքը կազմում է կոճապղպեղով քաղցրաբլիթը, որը ծածկված է 10 կգ ջնարակով: Եղջերուի եւ փաթիլների ու զիգզագների պատկերման համար 1 կգ շոկոլադ է ծախսվել եւ 5 կգ մարցիպան: Սվիտերը ստեղծվել է երկու մասից, հետո դրանք միացվել են իրար, որպեսզի 18-ամյա Լիդիան` Ջուլիետա Սիրսի դուստրը կարողանա հագնել այն, տեղեկացնում է Kedem-ը:




























