Ամերիկացի հետազոտողները փորձարկում են կատարել, որի ընթացքում պարզել են, որ ալկոհոլը ավելի գրավիչ է դարձնում նրանց, ովքեր խմում են դա:
Փորձարկման մասնակիցներին մարդկանց լուսանկարներ են ցույց տվել` նշելով այն ալկոհոլային խմիչքների թիվը, որը նրանք խմել են, օրինակ` «Այս մարդը հաճախ հարբած է լինում», «Այս մարդն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում», «Այս մարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործում », փոխանցում է Informing-ը:
Փորձագետները դրանց գրավչությունը գնահատել են 0-ից 7 միավորանոց սանդղակով, արդյունքում չափավոր խմող մարդիկ ավելի շատ միավոր են հավաքել, քան բոլորովին չխմողները, ալկոհոլից բուժվողները եւ սպիրտային ըմպելիքներից կախվածություն ունեցողները: Մարդիկ, որոնք պարբերաբար ալկոհոլ են խմել, գնահատվել են 3,69 միավոր, բոլորովին չխմողները` 3,27 միավոր, իսկ նրանք, ովքեր սպիրտային խմիչքներ էին խմում, 2,86 միավոր են ստացել:
Գիտական գործիչները համարում են, որ մարդիկ ավելի բարձր գնահատական են տվել նրանց, ովքեր իրենց են հիշեցնում, մասնավորապես` չափավոր խմող մասնակիցները հետազոտության ընթացքում ամենաբարձրն են գնահատել մարդկանց հենց նույն կարգը:
Արժե նշել, որ փորձարկմանը ավելի քան 550 ուսանող էր մասնակցում, որոնց ցույց են տվել հակառակ սեռի 25 մարդու լուսանկար:




























