Լոնդոնում սկսվել է Թեմզայի տակ թունելի կառուցումը, որը կդառնա բրիտանական մայրաքաղաքի գերկոյուղու հիմնական տարրը, գրում է Lenta-ն:
Կոյուղաջրի հեռացման նոր մեխանիզմների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 150 տարի առաջ սըր Ջոզեֆ Բազելջեթի կառուցած կոյուղին հնացել է եւ չի կարողանում տեղափոխել լոնդոնյան կոյուղաջրերի մեծ ծավալը:
Կոյուղահամակարգի կառուցման պահին Լոնդոնում մոտ երկու միլիոն մարդ էր ապրում, իսկ այժմ` ավելի քան ութ միլիոն:
Կոյուղաջրերն այլեւս ուղիղ չեն լցվի գետը, Թեմզան կլցվի բացառապես ջրհոսի հաշվին (օրինակ` անձրեւաջրի):
Թունելի շինարարությունը կավարտեն 2023-ին:




























