Կանադայում ջրարջը երթեւեկել է քաղաքամերձ գնացքով, հայտնում է CTV News-ը։ Կենդանուն հայտնաբերել էին Տորոնտո-Բերլինգթոն երթուղու վագոններից մեկի նստատեղի տակ։ Ինչպես հայտնել է Metrolinx փոխադրամիջոցների վարչության մամուլի քարտուղար Էնն Մերի Էյքինսը, ջրարջին մեկուսացրել էին «անձնական վագոնում» եւ նշանակման կետ հասնելուց հետո բարեհաջող իջեցրել էին գնացքից, փոխանցում է Gazeta-ն։

Անվտանգության ապահովման GO Transit ծառայության սպա Թայլեր Քեյը Թվիթերում հրապարակել է կենդանու լուսանկարը եւ նշել, թե հայտնի չէ՝ արդյոք ջրարջը վճարել է իր ուղեվարձը, թե ոչ։

Ներկայումս փորձում են պարզել, թե ինչպես է կենդանին հայտնվել վագոնում։