Աշխատանքի որոնման Glassdoor կայքը վերլուծել է գործատուների ցուցակները եւ կազմել է այն 50 ընկերության վարկանիշային աղյուսակը, որոնց աշխատակիցները առավել գոհ են իրենց աշխատանքից, տեղեկացնում է   businessinsider պարբերականը: Ինչպես ակնկալվում էր, ցուցակում են հայտնվել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են   Facebook-ը, Apple-ը, Nike-ը եւ ուրիշներ:

Վարկանիշը կազմվել է աշխատակիցների կարծիքների եւ գնահատականների հիման վրա, որոնք օգտվում են աշխատանքի որոնման կայքից: Նրանց առաջարկել են իրենց ընկերությունը գնահատել  1-ից 5 միավորանոց սանդղակով: Հարցման արդյունքում ամենալավ աշխատանքային պայմաններն առկա են այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են  Airbnb-ը, Bain & Company-ն, Guidewire-ը, HubSpot-ը, Facebook-ը, LinkedIn-ը, Boston Consulting Group-ը, Google-ը, Nestlé Purina PetCare-ը եւ Zillow-ն (տասը առաջատար): Աղյուսակը եզրափակում են Red Bull, Nike, Total Quality Logistics, Concur եւ SolarCity ընկերությունները:

Ցուցակում են հայտնվել նաեւ այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են   In-N-Out Burger-ը, Expedia-ն, Adobe-ը, Delta Air Lines-ը, Apple-ը, Twitter-ը եւ Costco Wholesale-ը: