Գիտնականները պարզել են, որ ընձառյուծներն ի հայտ են եկել Հյուսիսային Ամերիկայում եւ շուրջ 100 հազար տարի առաջջ հատել Բերինգի նեղուցը՝ ուղղվելով Աֆրիկա: Հետազոտողներն անալիզի են ենթարկել Նամիբիայի եւ Թանզանիայի տարածքում բնակվող 7 ընձառյուծների ԴՆԹ-ն: Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ընձառյուծների մերձավոր ազգականներն ամերիկյան պումաներն են:

Ըստ Gazeta-ի, շուրջ 100 հազար տարի առաջ ընձառյուծները հատել են Բերինգի նեղուցը եւ շարժվել Աֆրիկայի ուղղությամբ: Կլիմայական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար այս կենդանիներն ընդհանրապես անհետացել են Հյուսիսային Ամերիկայի տարածքից:

Գիտնականների այս աշխատանքի արդյունքները ոչ միայն լույս են սփռում ընձառյուծների ծագման վրա, այլեւ թույլ են տալիս գենետիկ զգալի փոփոխություններ բացահայտել, որոնք ազդում են կենդանիների առողջության վրա: