Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Արժույթի միջազգային հիմնադրամին վարկավորման կանոնները փոխելու  համար, որոնց համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունները կարող են ԱՄՀ-ից ստանալ հերթական տրանշը՝ չնայած պոտենցիալ դեֆոլտին եւ Ռուսաստանի առաջ ունեցած պարտքին։ Այս մասին ասված է ՌԼԴԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Իրականում մենք պետք է ուրախանանք, որ նման որոշում է կայացվել։ Եթե մենք ուղղակի 3 մլրդ դոլար ծախսեինք ԱՄՆ-ի դեմ քարոզչության համար,  մենք այդ արդյունքը չէինք ունենա։ Իսկ այստեղ ողջ աշխարհը տեսնում է ԱՄՆ խայտառակությունը, որը փոխեց միջազգային կանոնները միայն Ուկրաինայի պարտքի համար։ Ողջ աշխարհը հասկացավ, որ ԱՄՀ-ն ուղղակի քեռի Սեմի խնայդրամարկղն է»,- ասել է Ժիրինովսկին, փոխանցում է Gazeta-ն։