Իրաքի իշխանությունները տեղեկացրել են, որ  «Իսլամական  պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն ավերել են Եփրատ գետի վրա կառուցված ամբարտակը, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Նշվում է, որ դա արվել է, երբ կառավարական զորքերը մոտեցել են գրոհայինների կողմից գրավված Ռամադի քաղաքին: 

Ռազմական գործողության ղեկավարի խոսքով, դա միակ անցումն էր գետի վրայով: Ավերման հետեւանքով քաղաքից չի կարող հեռանալ ԻՊ-ի առնվազն  300 գրոհային: