Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու հետախույզ ինքնաթիռ Յագել վայրում գտնվող օդանավակայանից ուղղություն են վերցրել դեպի Թուրքիա, որտեղ կտեղակայվեն Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությանը մասնակցելու ընթացքում, տեղեկացնում է ТАСС-ը: http://tass.ru/
Նշվում է, որ ինքնաթիռները կգտնվեն Ինջիրլիկ բազայում: ԳԴՀ-ն նախատեսել է 2016-ի հունվարին հետախուզական թռիչքներ սկսել:
Թուրքիա է մեկնել նաեւ ռազմատրանսպորտային A400M ինքնաթիռը 40 գերմանացի զինվորականով:




























