Հայաստանում ինսուլինի եւ թմրանյութերի վրայից ցանկանում են հանել հսկիչ դրոշմակնիքները: Դեկտեմբերի  10-ին  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ նախագիծը խորհրդարանին է ներկայացրել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Առաջարկվում է ապրանքների շրջանառության գրանցման նպատակով դրվող հսկիչ դրոշմակնիքները չկիրառել ինսուլինի, հոգեակտիվ նյութերի  եւ թմրանյութերի վերաբերյալ ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ մարդու համար այն պատվաստումների, որոնք նախատեսված չեն մանրածախ առեւտրի համար: 

Այս դեղամիջոցները Հայաստան են ներմուծվում պետծրագրերի շրջանակում, ինչը եւ որակի, եւ գնման օրինականության բավարար երաշխիք է, նշել է նախարարը: Բացի այդ, վերոհիշյալ դեամիջոցներից շատերի, մասնավորապես պատվաստումների դեպքում անհրաժեշտ է պահպանել ցածր ջերմային ռեժիմը, իսկ դրոշմակնիքներ դնելը կարող է խախտել դա, պարզաբանել է նախարարը: