Նոյեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել 22-ամյա Գրիգոր Կ.-ի, նույն տարիքի Ծերուն Ա.-ի եւ ոմն Զավենի կողմից գողության փորձ կատարելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավենը 24-ամյա Զավեն Գ.-ն է, ով բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: