Սանկտ Պետերբուրգում Bosch-Siemens-ի գործարանն այլեւս լվացքի մեքենա չի արտադրում, քանի Թուրքիայից ներկրվող որոշ մասեր չկան: Գործարանը լվացքի մեքենա եւ սառնարան է արտադրում: ՌԲԿ-ի փոխանցմամբ, ձեռնարկությունը մեծ քանակությամբ թուրքական արտադրության մասեր է օգտագործում, որոնք նոյեմբերի 23-ից մաքսակետում են:
Դեկտեմբերի սկզբից դադարեցվել է լվացքի մեքենաների արտադրությունը, իսկ դեկտեմբերի 14-ից, գործակալության աղբյուրի տեղեկացմամբ, կդադարեցվի նաեւ սառնարանների թողարկումը: Տեղեկությունը հաստատել է Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական քաղաքականության եւ նորարարությունների հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Մեյքսինը:
Ռուսական սահմանին թուրքական ապրանքների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել նոյեմբերի 25-ից: Բեռներն ուղարկում են լրացուցիչ ստուգման կամ ընդհանրապես թույլ չեն տալիս անցկացնել:




























