Թայլանդում ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքից հետո չեղյալ են հայտարարել Bangkok Airways ավիաընկերության՝ Բանգկոկ-Սամուի չվերթը:

Օդաչուն հայտարարել է չվերթը չեղարկելու մասին, երբ ինքնաթիռն արդեն թռիչքուղու վրա է եղել: Հաղորդվում է, որ պատճառն օդանավի երկու օտարերկրյա ուղեւորների միջեւ ծագած վեճն է եղել, որոնցից մեկը խոստացել է պայթեցնել օդանավը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ին:

Ինքնաթիռում 99 ուղեւոր է եղել, որոնց անհապաղ տարհանել են: Օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Կեղծ հաղորդման համար իրավախախտներին շուրջ 5 հազար դոլարի չափով տուգանք կամ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: