Մոսկովյան բորսայում դեկտեմբերի 11-ին դոլարի փոխարժեքը, օգոստոսի 25-ից ի վեր առաջին անգամ, հասել է 69.987 ռուբլու:
Իսկ եվրոբ, ըստ Gazeta-ի, սեպտեմբերից ի վեր առաջին անգամ հասել է 77 ռուբլու: Մոսկվայի ժամանակով 17:50-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 77.081 ռուբլու:
Դոլարն ամրապնդվում է նավթի գների անկման ֆոնին: Լոնդոնյան բորսայում նավթի Brent տեսակի գինն ընկել է՝ հասնելով յոթնամյա նվազագույնի. 38.88 դոլար՝ 1 բարելի դիմաց:



























