2015 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանն ավելի քան 110 մլրդ դոլար է կորցրել՝ ապրանքային ծուկաներում համաշխարհային գների նվազման պատճառով: Ըստ Gazeta-ի, այս մասին ասված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականության մասին զեկույցում:
ԿԲ-ի զեկույցի համաձայն, այդ նվազումը մասամբ փոխհատուցվել է նավթի մատակարարման ֆիզիկական ծավալների աճով:
«Հումքային ապրանքների գների նվազումը բացասաբար է անդրադարձել Ռուսաստանի պետբյուջեի եկամուտների եւ ներդրումային գրավչության վրա»,- ասված է զեկույցում:
Բանկի կանխատեսումներով, ռուսական տնտեսությունն առնվազն եւս մեկ տարի է պահանջում՝ բացասական արտաքին պայմաններին հարմարվելու համար:



























