Թուրքական մի շարք մթերքների ներկրման արգելքի արդյունքում կարող են Ռուսաստանի մրգի եւ բանջարեղեի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանալ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԿԲ՝ դրամավարկային քաղաքականության մասին զեկույցում:

Միաժամանակ, նշվում է, որ այլ երկրներից մատակարարման եւ հայրենական արտադրանքի հաշվին արգելված մթերքների փոխարինումն աստիճանաբար կնվազեցնի սահմանափակումների ազդեցությունը:

Զեկույցի համաձայն, թուրքական ապրանքների ներկրումը Ռուսաստան կհանգեցնի պարենային ապրանքների գնի աճի՝ 0.5-1.1 տոկոսային կետով:

Ըստ Gazeta-ի, Ռուսաստանի կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական, արդյունաբերական արտադրանքի եւ հումքի ցանկը, որոնց ներկրումը Թուրքիայից Ռուսաստան 2016 թվականի հունվարի 1-ից արգելվում է: